«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականին ներկայացված հոդվածների գրախոսման գործընթացը
Հրատարակման ներկայացրած յուրաքանչյուր հոդված ենթակվում է երկկողմանի կույր գրախոսման և հաստատվում է խմբագրության կողմից։ Այն իրականացվում է օբյեկտիվության և արդարության սկզբունքներին համապատասխան՝ հիմնվելով ակադեմիական ազատության, գրագողության դեմ պայքարի և պարբերականի էթիկայի կանոնների վրա։
Գրախոսումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով․
- Ստուգվում է համապատասխանությունը պարբերականի ոլորտներին և տեխնիկական պահանջներին։
- Եթե հոդվածը չի համապատասխանում պարբերականի ոլորտներին կամ տեխնիկական պահանջներին, ապա մերժվում է։ Այդ մասին տեղեկացվում է հեղինակին։
- Եթե հոդվածն անցնում է նախնական գրախոսումն ու ստուգումը, ապա հետագա մասնագիտական գրախոսման համար այն փոխանցվում է համապատասխան փորձագետին։
- Գրախոսումն իրականացվում է անանուն գրախոսողի և հեղինակի համար (երկկողմանի կույր գրախոսում) և ներառում է հետևյալ կետերը՝
Եթե գրախոսության արդյունքում հեղինակին առաջարկվում է հոդվածում կատարել փոփոխություններ, ապա նա դրանք իրականացնում է խմբագրակազմի կողմից նշված ժամանակահատվածում, եթե նման բան առկա է։ Անհրաժեշտւթյան դեպքում, խմբագրության որոշմամբ, ձեռագիրը կարող է գրախոսվել նաև մեկ այլ փորձագետի կողմից։ Հոդվածի ընդունման և վերջնական բովանդակության հաստատումն իրականացվում է խմբագրության կողմից։ Հոդվածները դիտարկվում են՝ ըստ ընդունման հերթականության, գրախոսվում ու հաստատվում են 1-ից մինչև 2 ամիս ժամանակահատվածում։ Երաշխավորվում է հրատարակման՝ առանց հետագա փոփոխությունների։ Երաշխավորվում է հրատարակման՝ չնչին փոփոխություններով։ Երաշխավորվում է հրատարակման՝ էական փոփոխություններ կատարելուց հետո։ Չի երաշխավորվում հրատարակման։ Գրախոսման արդյունքում կարող է կայացվել հետևյալ որոշումներից մեկը՝ հոդվածի նպատակի ձևակերպումը, հետազոտության հարցի նախկին լուսաբանման վերլուծությունը, հետազոտության խնդրի բացահայտումը, հարցի պատասխանը, թե արդյոք հետազոտության մեթոդաբանությունը համարժեք է հետազոտության արդիականությունը, հարցի պատասխանը, թե արդյոք հոդվածի բովանդակությունը համապատասխանում է ներածությունում սահմանված նպատակին, հարցի պատասխանը, թե արդյոք հոդվածի վերնագիրը համապատասխանում է բովանդակությանը, հարցի պատասխանը, թե արդյոք հեղինակը անդրադառնում է արտասահմանյան վերջին գիտական հոդվածներին, հարցի պատասխանը, թե արդյոք հաշվի են առնված մեջբերման կանոնները, հարցի պատասխանը, թե արդյոք սեղմագիրն ու հիմնաբառերը տեղեկատվական են, հարցի պատասխանը, թե արդյոք հոդվածի եզրակացությունները տրամաբանորեն բխումն են հոդվածի բովանդակությունից, հարցի պատասխանը, թե արդյոք եզրակացությունները և առաջարկություննրը բավարար պարզ ու ավարտուն են։






