Հրավիրում ենք հեղինակների


«Կաճառ» գիտական պարբերականի հարգարժան հեղինակներ,

«Կաճառ» գիտական պարբերականի խմբագրակազմը հրավիրում է հեղինակների, ինչպես հեղինակավոր մասնագետների, որոնք հետաքրքրվում են կրթության և գիտության հիմնախնդիրներով:

Խմբագրակազմն ընդունում է միայն նախկինում չհրատարակված բարձրորակ աշխատանքներ (գիտահետազոտական արդյունքներ ամփոփող տեքստեր, ծանոթագրված և հրատարակության պատրաստված աղբյուրներ, թեմատիկ ակնարկներ, գրախոսութ­յուն­ներ և այլն), որոնք քննարկ­վել են բուհի հա­մապատասխան ամբիոնի (գիտահետա­­զոտական հաս­տա­տութ­յան գիտական խորհրդի) նիստում և երաշխավորվել հրատարակության:

Հեղինակները պատասխանատու են տրամադրված տեղեկատվության ճշգրտութ­­­յան համար:

Ձեռագիր աշխատանքը կարող է ներկայացվել հա­յե­րեն, ռուսերեն, անգլերեն: Այն պետք է լինի արդիական, ունենա նորույթ, արտացոլի առաջադրված խնդիրը, հետազոտության մեթոդներն ու գործիքակազմը, նկարագրի հետազոտության հիմնական արդյունքները և եզրահանգումները, ինչպես նաև համապատասխանի հրատարակվելիք հոդվածների նկատմամբ առաջադրված տեխնիկական պահանջներին և ձևավորման սահմանված կանոններին:
Ձեռագիր աշխատանքներն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում և հրատարակվում են ըստ ընդհանուր հերթականության: Ներ­կա­յացված բոլոր աշխատանքերը գրախոսվում են:
Խմբագրական խորհուրդն իրավասու է մերժել ձեռագիր աշխատանքը հեղինակի կողմից հրատարակչական էթիկայի խախտման դեպքում:

Նյութերը և խտասկավառակները հետ չեն վերադարձվում:

Ձեռագիր աշխատանքի տեքստը, նկարները և այլ նյութերը պետք է ուղարկել խմբագ­րություն՝ էլեկ­տրո­­նա­յին տարբերակով Microsoft Office Word ծրագրով, հանդեսի խմբագրակազմի էլեկտրոնա­յին հասցեին` katchar@isec.am .