Նորություններ

Հարգելի՛ գործընկեր Սիրով տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2022թ առաջին համարի հոդվածների
Հղումներ


 


 


 

 

Բարի գալուստ


ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի պաշտոնական կայք

 

«Կաճառ» գիտական պարբերականը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական գիտական հանդեսն է:

 

«Կաճառ»   գիտական պարբերականը ստեղծվել է «Գիտական հոդվածների ժողովածու» (գլխավոր խմբագիր՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյան) գիտական հանդեսի հենքի վրա (2014թ․): Վերջինս ընդգրկված է եղել ՀՀ ԲՈՀ-ի՝ ատե­նա­­խոսութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ար­­դյունք­նե­րի և դրույթ­ների հրա­տա­րակման համար ըն­դունելի գիտա­կան ժո­ղո­­վա­ծու­ների ցան­կում մինչև 2019թ․:

 

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ»   գիտական պարբերականը հրատարակվում է Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ:

 

 «Կաճառ»   գիտական պարբերականը լույս է տեսնում տարին երկու անգամ և միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետության գիտակրթական ոլորտի բարելավմանը և առաջընթացին:

 

Գիտական պարբերականը, հրապարակելով գիտական և գիտամեթոդական հոդվածներ,  նպատակ է հետապնդում  իրազեկել գիտական հասարակությանը գիտության մեջ առկա արդիական ու հրատապ արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդ­յունքների վերաբերյալ, հնարավորություն ընձեռել իրականացնել վերջիններիս շուրջ գիտական քննարկումներ ու բա­նավեճեր,­­ զարգացնել նոր գաղափարներ և վերջիններս կյանքի կոչել:

 

«Կաճառ»   գիտական պարբերականում զետեղվում են գիտական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք կօժանդակեն գիտակրթական ամենատարբեր բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, առկա հիմնախնդիրների լուսաբանմանն ու իմաստավորմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանն  ու  ներդրմանը:

 

 Գիտական պարբերականը նախատեսված է գիտության և կրթության համակարգում աշխատողների և առհասարակ գիտության տարբեր բնագավառների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:

 

«Կաճառ»   գիտական պարբերականի խորագրերը ամփոփում են բնական, հումանիտար և հասարակական գիտությունների հիմնախնդիրների վերաբերյալ հոդվածներ:

 

Պաշտպանելով բազ­մա­կարծության և խոս­­­քի ազատութ­յան սկզբունք­­ները՝ խմբագ­­րա­կազ­մը հի­շեցնում է, որ հոդ­­ված­ներում և հրա­պա­րա­կում­ներում ներ­կա­­յացված տե­սակետնե­րը հե­ղի­նա­կային են, և հնարավոր է՝ չհամընկնեն խմբա­գրա­կազ­­մի պաշ­­տոնական դիրքո­րո­շում­ների հետ:

 

«Կաճառ» գիտական պարբերականի կայքում խմբագրությունը հրապարակելու է համարների բովանդակությունը, հոդվածների ամփոփումները, հանգուցային բառերն ու արտահայտությունները:

«Կաճառ» գիտական պարբերականում հոդվածները տպագրվում են անվճար՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսական միջոցներով։