ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ
Հոդվածները ներկայացվում են հայերենով, ռուսերենով և անգլերենով:
ՀՈԴՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
Հոդվածը պատրաստվում է A 4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված:
Տարածքը` վերևից – 2սմ, ներքևից – 2 սմ, ձախից – 2սմ, աջից – 2 սմ:
Տառատեսակը` հայերենի համար` «Unicode», անգլերենի և ռուսերենի համար` «Times New Roman»:
Տողերի միջև հեռավորությունը` 1,5:
Տառաչափը` 12:
Հոդվածի առաջին էջը պետք է ներառի`
հոդվածի վերնագիրը /ցանկալի է, որ վերնագրի առավելագույն երկարությունը չգերազանցի 10 բառը/.
ամփոփումը` ներկայացվող հոդվածի լեզվով /5-10 նախադասություն/.
հոդվածի 5-10 հանգուցային բառեր և արտահայտություններ:
Սկզբում տրվում են հոդվածի հեղինակի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը և գիտական աստիճանը: Հեղինակի անունը, ազգանունը լինում են թերթի մեջտեղում` հոդվածի վերնագրից առաջ, գլխատառ /հաստ /Bold/, զբաղեցրած պաշտոնները, կոչումները և գիտական աստիճանները` փոքրատառ: