Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. երկրորդ համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հղումներ


 


 


 

 


Կաճառ գիտական պարբերական 2019, I

ԿԱՃԱՌ

ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

I, 2019

Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից:
 

ՀՏԴ 538.48+538.954

ՍԵՐԳԵՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

ԵՐՋԱՆԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

ԱԼԲԵՐՏ  ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 

ԿԱՐՃԱՏԵՎ ՋԵՐՄԱՄՇԱԿՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ  ԷԼԵՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԵՐԱՑԱԾ YBa2Cu3OX  ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԳԵՐՀԱՂՈՐԴԻՉՆԵՐՈՒՄ

Համառոտագիր

Ջերմաստիճանային (77-290)Կ տիրույթում ուսումնասիրվել է սինթեզումից հետո 30 տարի սենյակային պայմաններում պահված բազմաբյուրեղային YBa2Cu3Ox նմուշների էլետրատրանսպորտային բնութագրերը՝ կախված հետագա ջերմամշակման ռեժիմներից: Ստացվել են հետևյալ հիմնական արդյունքները.

  1. Ջերմամշակումից հետո  մինչև սենյակային ջերմաստիճան նմուշի արագ սառեցման դեպքում ցածր ջերմաստիճանային տիրույթում դիտվում է տեսակարար դիմադրության և գերհաղորդչային (ԳՀ) անցման լայնության աճ, որն ուղեկցվում է անցման կրիտիկական Tc ջերմաստիճանի նվազմամբ: Սակայն ջերմաստիճանից գծային կախվածության տիրույթում դանդաղ սառեցված նմուշի տեսակարար դիմադրությունը սկզբնական վիճակի համեմատությամբ աստիճանաբար նվազում է:
  2. Հետազոտվող նմուշներում առանձնանում է մի ջերմաստիճան Tp>>Tc, որից ցածր նմուշում հաստատվում է փսևդոգոտիական ռեժիմ, որը բնութագրվում է  տեսակարար դիմադրության գծային կախվածությունից էականորեն տարբերվող շեղումով: Փսևդոգոտիական ռեժիմի առաջացման ջերմաստիճանը` Tp, նմուշի սառեցման արագությունից կախված, նվազում է անհամեմատ ավելի արագ, քան Tc-ն:
  3. Նախնական, դանդաղ և արագ սառեցված նմուշներում ջերմաստիճանների T>Tp տիրույթում տեսակարար դիմադրությունը փոփոխվում է գծայնորեն, սակայն առաջին և երկրորդ դեպքում այն դրսևորում է մետաղական, իսկ երրորդ դեպքում՝ կիսահաղորդչային վարքագիծ: Բացի այդ, վերջին դեպքում գհ անցման սկզբին նախորդող նեղ ջերմաստիճանային տիրույթում դիտվել է քվազիմետաղական վարքագիծ: 

Այս արդյունքները որակապես մեկնաբանվում են նմուշների տարածական ցանցի Cu-O շղթաներում և հարթություններում նախապես առկա և ջերմամշակման հետևանքով առաջացած նոր կառուցվածքային արատների միկրոսկոպիկ մակարդակով անհամասեռ բաշխման մոդելի սահմաններում:

Հանգուցային բառեր և արտահայտություններ բարձր ջերմաստիճանային YBa2Cu3Ox գերհաղոդիչ (ԲՋԳՀ), գերհաղորդչային (ԳՀ) անցում, ԳՀ անցման կրիտիկական ջերմաստիճան (ΤC), փսևդոգոտի (ՓԳ)

Հոդվածը ներկայացվել է տպագրության 05.02.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., ընդունվել է տպագրության 08.05.2019թ.:


ԱՐԱՄ  ՇԱՀԻՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

ՏԻԳՐԱՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

կենսաֆիզիկայի և կենսաինֆորմատիկայի մագիստրոս


ԱՑԵՏԻԼԽՈԼԻՆԵՍՏԵՐԱԶԻ ԴՈԿԻՆԳ

ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

Ալցհեյմերի հիվանդության (AD) դեմ պայքարը, ինչպես նաև աշխարհում նյարդային համակարգի վրա ազդող թունաքիմիկատների օգտագործման տեմպի աճը մեզ ստիպում են ավելի սերտորեն ուսումնասիրել կենտրոնական նյարդային համա­կարգում ազդանշաների առաջացման և դադարեցման մեխանիզմները: Մեխանիզմ­ների մեջ ներգրավված ամենակարևոր ֆերմենտներից մեկը ացետիլխոլինեստերազն (AChE) է:

 AChE-ը կամ հիդրոլազը սպիտակուց է, որը միանալով ացետիլխոլինին (ACh)` նյարդային ազդակի հաղորդչին  հիդրոլիզի է ենթարկում  դադարեցնելով ազդանշան հաղորդումը:

Դոկինգ մեթոդը հնարավորություն է տալիս կանխատեսել նոր, դեռ չստեղծված միացությունների հատկությունները և արդյունավետությունը օպտիմալացնելով նոր դեղորայքի  և  կենսաբանական  ակտիվ  միացությունների ստեղծումն ու նախագծումը:

Այս աշխատանքում, օգտագործելով Autodock ծրագրաին փաթեթը, ստացել ենք ACh-ի օպտիմալ կոնֆորմացիոն տարածական դիրքը AChE-ի ակտիվ կենտրոնում կոմպլեքս առաջացնելուց անմիջապես առաջ, ինչպես նաև կոմպլեքսի ազատ էներգիան (-5.3 կկալ/մոլ):

Հոդվածը ներկայացվել է տպագրության 04.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., ընդունվել է տպագրության 17.04.2019թ.:


ՀՏԴ 637.1;619:614

ԴԱ­ՎԻԹ ՊԻ­ՊՈՅԱՆ

սնն­դա­գի­տու­թյան դոկ­տոր (Ի­տա­լիա)

 ՄԵ­ԼԻ­ՆԵ ԲԵԳ­ԼԱՐՅԱՆ

­տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու

ՍՏԵԼ­ԼԱ Ս­ՏԵ­ՓԱՆՅԱՆ 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնա­պահ­պա­նու­թյուն և բնօգ­տա­գոր­ծում ամ­բիոնի մա­գիստ­րանտ


ՀՀ­-Ո­ՒՄ ԱՐ­ՏԱԴՐ­ՎԱԾ ՄԵՂ­ՐՈՒՄ ՆԻ­ԿԵ­ԼԻ
ՆԵ­ՐԱԶ­ԴԵ­ՑՈՒԹՅԱՆ ԳՆԱ­ՀԱ­ՏՈՒՄ

Համառոտագիր

Աշ­խա­տան­քի նպա­տակն է՝ գնա­հա­տել մեղ­րի սպառ­ման մի­ջո­ցով նի­կե­լի նե­րազ­դե­ցու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ոչ քաղց­կե­ղա­ծին և քաղց­կե­ղա­ծին ռիս­կը: Ստաց­ված ար­դյունք­նե­րը թույլ են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ մեղ­րի սպառ­ման մի­ջո­ցով նի­կե­լի օրա­կան ըն­դու­նու­մը չի գե­րա­զան­ցում սահ­ման­ված օրա­կան տա­նե­լի չա­փա­քա­նա­կը: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, ու­սում­նա­սիր­ված մեղ­րի սպառ­ման դեպ­քում առ­կա է նի­կե­լի քրո­նիկ նե­րազ­դե­ցու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված քաղց­կե­ղա­ծին ռիսկ:

­Հան­գու­ցային բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ՝ մեղր, օրա­կան սպա­ռում, տա­նե­լի չա­փա­քա­նակ, նե­րազ­դե­ցու­թյուն, ռիսկ

Հոդվածը ներկայացվել է տպագրության 22.02.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., ընդունվել է տպագրության 16.04.2019թ.:


ՀՏԴ 621.38

ԺՈ­ԶԵՖ ՓԱ­ՆՈՍՅԱՆ

­Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր

­
ԲԱՐՁՐ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱՆԵ­ՐԻ  ԿԻ­ՐԱՌ­ՄԱՄԲ ՖՈ­ՏՈ­ՎՈԼ­ՏԱՅԻՆ
ԱՐԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ՄՈ­ԴՈՒ­ԼԻ ՊԱՏ­ՐԱՍ­ՏՈՒՄ

­ Համառոտագիր

­Վե­րա­կանգ­նող էներ­գե­տի­կայի աղ­բյուր­նե­րը (ՎԷԱ) հան­դի­սա­նում էին
20-րդ դա­րի վեր­ջի էներ­գե­տի­կայի ամե­նա­շատ քն­նարկ­վող և ար­դիական թե­ման, քա­նի որ բնակ­չու­թյան մեկ շն­չին ընկ­նող էլեկտ­րաէ­ներ­գիայի ար­տադրու­թյու­նով  էր որո­շում  երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: 20-րդ դա­րում հիմ­նա­կա­նում օգ­տա­գործ­վեց ավան­դա­կան մե­թոդ­նե­րով հա­նածո ած­խաջ­րա­ծին­նե­րի այր­ման ար­դյուն­քում ար­տադր­վող էլեկտ­րաէ­ներ­գիան, որն աղ­տո­տեց մո­լո­րա­կի շր­ջո­լոր­տն իր ար­տա­նե­տում­նե­րով և թա­փոն­նե­րով:

Եր­կիր մո­լո­րա­կի հա­մար ար­ևային  էներ­գիան  էներ­գիայի ամե­նա­տա­րած­ված և ամե­նահ­զոր աղ­բյու­րն է, որը միար­ժա­մա­նակ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի էկո­լո­գիական տե­սան­կյու­նից ամե­նա­մա­քուր և հայտ­նի պար­բե­րու­թյամբ վե­րա­կանգն­վողն է, իսկ ՎԷ­Ա-նե­րի մեջ վեր­ջին տաս­նամյակ­նե­րում ամե­նա­մեծ աճ ցու­ցա­բե­րել է  ֆո­տո­վոլ­տային էլեկտ­րա­կան էներ­գիան (Ֆ­ՎԷ): Հետ­ևա­բար՝ ՖՎԷ­-այի ար­դյու­նա­վետ մարտ­կոց­նե­րի և մո­դուլ­նե­րի նոր մշակում­նե­րն ան­հրա­ժեշտ են ինչ­պես հա­մաշ­խար­հային տն­տե­սու­թյան, այն­պես էլ ՀՀ­-ի հա­մար, որ­տեղ էներ­գիայի այս սար­քե­րի նոր գի­տա­տեխ­նի­կա­կան մշա­կում­նե­րը դար­ձել են առաջ­նային նպա­տակ, առա­վել ևս, երբ դրանց մշակում­նե­րը կա­տար­վում են նա­նո­տեխ­նո­լո­գիականն  մե­թոդ­նե­րով, որը կոչ­վում է բարձր տեխ­նո­լո­գիա: 21-րդ դա­րի 30-40­-ա­կան թվա­կան­նե­րին սպաս­վող էներ­գե­տիկ ճգ­նա­ժա­մը մեղ­մաց­նե­լու հա­մար ան­հրա­ժեշտ է ավե­լի մեծ ար­դյու­նա­վե­տու­թյուն  ապա­հով­վող ֆո­տոէ­լեկտ­րա­կան սար­քե­րի ներդր­մամբ լու­ծել ար­ևային էներ­գե­տի­կայի հա­մա­տա­րած կի­րա­ռումև երկ­րի վրա, որը հնարա­վոր է ինչ­պես Si­-ային ար­ևային ֆո­տո­մո­դուլ­նե­րի ար­դյու­նա­վետ կի­րառ­մամբ, այն­պես էլ բա­րակ թա­ղան­թային կի­սա­հա­ղորդ­չային մո­դուլ­նե­րի, որոնց ֆո­տոզ­գա­յու­նու­թյան տի­րույ­թը ընդ­գր­կում է Ար­ևի սպեկտ­րի հնա­րա­վոր առա­վե­լա­գույն մա­սը: ՖՎԷ­-ային սար­քե­րի ար­տադ­րու­թյու­նը և կի­րա­ռու­մը ապա­հո­վե­լու հա­մար այս աշ­խա­տան­քում նկա­րագր­ված է սի­լի­ցիու­մային բյու­րեղ­նե­րի հի­ման վրա ար­դյու­նա­վետ, նոր ար­ևային ֆո­տո­տար­րե­րի պատ­րաստ­ման տեխ­նո­լո­գիա և այն իրա­կա­նաց­նող տեխ­նո­լո­գիական սարք: Այ­սօր­վա հա­մաշ­խար­հային տեխ­նի­կայի ար­տադ­րու­թյու­նը հիմն­ված է լե­գիր­ված սի­լի­ցիու­մային բյու­րեղ­նե­րի օգ­տա­գործ­ման վրա, որի պատ­րաս­տու­մը վա­ղուց մշակ­ված  և լավ հե­տա­զոտ­ված է: Այդ պատ­ճա­ռով էլ սի­լի­ցիու­մային ֆո­տո­տար­րե­րի պատ­րաստ­ման հա­մար այս­տեղ նույն­պես վերց­վել է լե­գիր­ված կամ n-p պո­տեն­ցիալային ար­գելք ու­նե­ցող սի­լի­ցու­մային բյու­րե­ղը, որի մա­կեր­ևույ­թին ստեղծ­վել են նա­նո­կա­ռուց­ված­քային ած­խած­նային տար­բեր թա­ղանթ­ներ կեր­պա­փո­խի­չի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը և ան­խա­փան աշ­խա­տան­քի տևո­ղու­թյու­նը զգա­լի մե­ծաց­նե­լու հա­մար: Մշակ­ված բարձր տեխ­նո­լո­գիանե­րի կի­րա­ռու­մը հնա­րա­վո­րու­թյուն է տվել այս տար­րե­րի ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կեր­պել նաև ՀՀ­-ու­մ՝ ներ­մու­ծե­լով միայն լե­գիր­ված սի­լի­ցիու­մային կի­սա­հա­ղոր­դիչ­ներ: Մշակ­վել է նաև ֆո­տո­վոլ­տային էլեկտ­րա­կան մո­դու­լի պատ­րաստ­ման նոր տեխ­նո­լո­գիա, որ­տեղ չեն օգ­տա­գործ­վում ար­դյու­նա­վե­տու­թյու­նը փոք­րաց­նող կպ­չու­նակ պո­լի­մե­րային թա­ղանթ­ներ, այլ օգ­տա­գործ­վում են մե­տա­ղյա ալյու­մի­նային թա­ղանթ­նե­րի փն­ջեր ՖՎԷ­-այի ջեր­մաս­տի­ճա­նը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով:

Երկ­րի էներ­գե­տի­կայի այս­պի­սի ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան հա­մար
10-20 տա­րի­ն շատ կարճ ժա­մա­նակահատված է, և այդ պատ­ճա­ռով ինչ­պես ՀՀ­-ու­մ ՖՎԷ­-այի, այն­պես էլ հա­մաշ­խար­հային ներդր­մա­նը հաս­նե­լու հա­մար ան­հրա­ժեշտ է ներդնել մեծ ֆի­նանս­ներ, եռանդ և նվի­րում:

­Հան­գու­ցային բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ՝ Si­-ային ֆո­տոէ­լեկտ­րա­կան ար­դյու­նա­վետ տար­րե­րի և մո­դու­լի ար­տադ­րու­թյուն, բարձր տեխ­նո­լո­գիաներ, նա­նո­կա­ռուց­ված­քային ած­խած­նային թա­ղանթ­ներ, ալյու­մի­նե թա­ղանթ­ներ, ֆո­տո­մո­դու­լի ջեր­մաս­տի­ճա­նի կար­գա­վո­րում:

Հոդվածը ներկայացվել է տպագրության 31.01.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., ընդունվել է տպագրության 30.04.2019թ.:


ՀՏԴ 008+321.7(479.25)

ՄԱ­ՆՈՒԿ  ՀԱ­ՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

­փի­լի­սո­փա­յու­թյան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր

­
ՀԻ­ՎԱՆԴ  ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿՈՒԹՅՈՒՆ.
ԱԽ­ՏՈ­ՐՈ­ՇՈՒ­ՄԻՑ ԴԵ­ՊԻ ԱՌՈՂ­ՋԱՑ­ՄԱՆ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒԹՅՈՒՆ

­Հա­մա­ռո­տա­գիր

­Հոդ­վա­ծը նվիր­ված է հայ հա­սա­րա­կու­թյան հա­մա­կար­գային օտար­ման հայե­ցա­կար­գային վեր­լու­ծու­թյա­նը: Բա­ցա­հայտ­ված է այն ան­վի­ճե­լի իրո­ղու­թյու­նը, որ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օրոք քա­ղա­քա­կան օտար­վա­ծու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը տա­րած­վել էին ոչ միայն գոր­ծա­դիր, օրենս­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի, այլ նաև հիմ­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի վրա, այդ թվում՝ հիմ­նա­կան տն­տե­սա­կան ինս­տի­տուտ­նե­րի և բիզ­նե­սի վրա: Դրանց հաղ­թա­հար­ման հա­մար հե­ղի­նա­կը մշա­կել և առա­ջադ­րել է Հա­յաս­տա­նի վե­րար­դիակա­նաց­ման կամ, որ նույնն է, առող­ջաց­ման նոր տրա­մա­բա­նու­թյուն կամ նա­խա­գիծ: Այ­սինքն` Հա­յաս­տա­նի վե­րար­դիակա­նաց­ման ազ­գային-ժո­ղովր­դա­վա­րա­կան մո­դել, որն ամ­բող­ջո­վին կողմ­նո­րոշ­ված է դե­պի հայ­րե­նա­սի­րու­թյան, ժո­ղովր­դա­վա­րու­թյան և սո­ցիալա­կան ար­դա­րու­թյան ար­ժեք­նե­րը, մատ­նան­շում է դրանց հաս­տատ­ման գոր­ծում Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի կար­ևոր դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Մո­դե­լի կեն­սա­գոր­ծու­մը նա­խա­տե­սում է հայ հա­սա­րա­կու­թյան առող­ջաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի մի ողջ հա­մա­կարգ:

­Հան­գու­ցային բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ`   օտա­րում, սո­ցիալա­կան ար­դա­րու­թյուն, պե­տա­կան կա­ռա­վար­ման գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ուղ­ղա­ձիգ շար­ժու­նու­թյուն, մե­րի­տոկ­րա­տիա, մաս­նակ­ցային ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, ներազ­գային երկ­խո­սու­թյուն

Հոդվածը ներկայացվել է տպագրության 04.02.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., ընդունվել է տպագրության 17.04.2019թ.:


ՀՏԴ 050(479.75)

ՏԻԳ­ՐԱՆ ԶԱՐ­ԳԱՐՅԱՆ

­տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու

­ՀԱՅ­ԿԱ­ՆՈՒՇ ՂԱ­ԶԱՐՅԱՆ

­
ՀԱՅ ՊԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԱՆ ՄԱ­ՄՈՒ­ԼԻ ՄԱ­ՏԵ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ
ՎԻ­ՃԱ­ԿԱԳ­ՐԱ­ԿԱՆ ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՇՏԵ­ՄԱ­ՐԱ­ՆԸ

­ Համառոտագիր

­Հայ պար­բե­րա­կան մա­մու­լի հա­մա­հա­վաք մա­տե­նա­գի­տա­կան ցան­կե­րը հա­րուստ տե­ղե­կատ­վա­կան շտե­մա­րան­ներ են, որ­տեղ ներ­կա­յաց­ված են սկզբնա­վո­րու­մից (1794թ.) ի վեր լույս տե­սած պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը՝ մա­տե­նա­գի­տա­կան ման­րա­մասն նկա­րագ­րու­թյամբ, պահ­ման վայ­րով, հա­ճախ պար­բե­րա­կա­նի պատ­կե­րով և, որ ամե­նա­կար­ևորն է, տե­ղե­կատ­վա­կան-վի­ճա­կագ­րա­կան բա­ղադ­րի­չով: Հա­մա­հա­վաք մա­տե­նա­գի­տու­թյուն­նե­րի օժան­դակ ցան­կե­րի հի­ման վրա հնա­րա­վոր է ար­տա­ծել վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կու­թյուն­ներ պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի քա­նակ­նե­րի մա­սին՝ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում, քա­ղաք­նե­րում, որո­շա­կի ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում և այլ կտր­վածք­նե­րով: Հա­մա­հա­վաք ցան­կե­րում տվյալ­ներ կան նաև նույն պար­բե­րա­կա­նի՝ քա­ղա­քից քա­ղաք, երկ­րից եր­կիր, աշ­խար­հա­մա­սից աշխար­հա­մաս տե­ղա­շար­ժե­րի մա­սին՝ պայ­մա­նա­վոր­ված պատ­մա­քա­ղա­քա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան և այլ պատ­ճառ­նե­րով: Ժա­մա­նա­կա­կից տե­ղե­կատ­վա­կան նո­րա­գույն տեխ­նո­լո­գիանե­րի ծրագ­րային հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը գե­րազանց պայ­ման­ներ են ստեղ­ծում արագ, որա­կյալ, ար­ժա­նա­հա­վատ ու բազ­մա­դաշտ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի մա­սին:

Հան­գու­ցային բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ՝ հայ մա­մու­լի մա­տե­նա­գի­տու­թյուն, էլեկտ­րո­նային շտե­մա­րան­ներ, մա­մու­լի թվայ­նա­ցում, վի­ճա­կագ­րու­թյուն­

Հոդվածը ներկայացվել է տպագրության 04.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 17.04.2019թ.:


ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս գիտական ​​հոդվածում հեղինակները դիտարկում են երիտասարդների աշխա­տան­քային վարքագծի կարևորության հետ կապված փաստական ​​խնդիրը, որը վերա­բերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական գիտական ​​իրականությանը: Հեղինակները ապա­հովում են էմպիրիկ տվյալներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ աշխատան­քային վարքի արժեքները մշտապես փոփոխվում են:

Ամփոփելով հեղինակները հանգել են եզրակացության, որ ժամանակակից երիտա­սարդ­ները լավ գիտակցում են հասարակության կարիքները և, մասնավորապես, տնտեսական միջավայրի պահանջները:

Հոդվածը ներկայացվել է տպագրության 20.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 30.04.2019թ.:


­ՆԱ­ԴԵԺ­ԴԱ ՊՈԿ­ՐՈՎՍ­ԿԱ

­սո­ցիոլո­գիական գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր­


ԱՐ­ԴԻԱԿԱ­ՆԱՑ­ՄԱՆ ՍՈ­ՑԻՈԼՈ­ԳԻԱԿԱՆ ՎԵՐ­ԼՈՒ­ԾՈՒԹՅՈՒ­ՆԸ՝
ՈՐ­ՊԵՍ ԻՆ­ՏԵ­ԼԵԿ­ՏՈ­ՒԱԼ ՆԵ­ՐՈՒ­ԺԻ
ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ԳՈՐ­ԾՈՆ­

Ու­սում­նա­սի­րու­թյու­նը հո­վա­նա­վո­րել է ՀՌԱՀ-ն՝ թիվ 16-29-12965 / 18 հե­տա­զո­տա­կան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում­:

Երկ­րի ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժը ներ­կա­յումս դի­տարկ­վում է նախ­ևա­ռաջ տն­տե­սա­գի­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում: Ին­տե­լեկ­տո­ւալ նե­րու­ժի սո­ցիալ-տն­տե­սա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րն ուղղ­ված են մարդ­կային ռե­սուր­սի օգ­տա­գործ­ման հնա­րա­վո­րու­թյա­նը՝ գի­տե­լի­քի հա­մընդ­հա­նուր տն­տե­սու­թյան մեջ երկ­րի դե­րի բարձ­րաց­ման հա­մար: Ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի զար­գաց­ման վրա ին­դուստ­րիալի­զա­ցիայի և հե­տին­դուստ­րիալի­զա­ցիայի, ուր­բա­նի­զա­ցիայի և վե­րազ­գայ­նաց­ման ազ­դե­ցու­թյան սո­ցիոլո­գիական վեր­լու­ծու­թյու­նը շեշ­տը դնում է հա­սա­րա­կա­կան այն գոր­ծըն­թաց­նե­րի և կա­ռուց­վածք­նե­րի վրա, որոնք ան­հրա­ժեշտ են ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի ար­դյու­նա­վետ ձևա­վոր­ման հա­մար՝ սկ­սած ին­տե­լեկ­տո­ւալ գոր­ծու­նեու­թյան գոր­ծըն­թաց­նե­րի կազ­մա­կեր­պու­մից, դրան­ցում մարդ­կային ռե­սուր­սի ներգ­րա­վու­մից, մինչև ին­տե­լեկ­տու­ալ սե­փա­կա­նու­թյան իրա­վունք­նե­րի գրանց­ման հա­մա­կար­գեր, ար­տո­նագ­րե­րի և ին­տե­լեկ­տու­ալ սե­փա­կա­նու­թյան ձևա­կան այլ իրա­վունք­նե­րի շու­կայի ձևա­վո­րում: Մարդ­կային ռե­սուր­սի սո­ցիոլո­գիական հե­տա­զո­տու­թյուն­նե­րը թույլ չեն տա­լիս բա­վա­րար չա­փով հաս­կա­նալ երկ­րի ին­տե­լեկ­տուալ նե­րու­ժի զար­գաց­ման վրա սո­ցիալա­կան գոր­ծոն­նե­րի և կա­ռու­ցա­կար­գե­րի ազ­դե­ցու­թյան կար­գա­վո­րու­մը և ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Այս կա­պակ­ցու­թյամբ հոդ­վա­ծում փորձ է ար­վում հիմ­նա­վո­րե­լու սո­ցիոլո­գիական ար­դիակա­նաց­ված մո­տեց­ման կի­րա­ռու­մը՝ հա­սա­րա­կու­թյան ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի զար­գաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի և մի­տում­նե­րի ըն­կալ­ման տե­սա­կե­տից: Ին­տե­լեկ­տո­ւալ նե­րու­ժի վեր­լու­ծու­թյան և գնա­հատ­ման ոլոր­տում ժա­մա­նա­կա­կից տե­սա­հայե­ցա­կար­գային հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ոչ բա­վա­րար մա­կար­դակի պատճառը այն է, որ մաս­նա­վո­րա­պես նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մեծ մա­սը կա­տա­րում է տն­տե­սա­գի­տու­թյու­նը, որի շր­ջա­նակ­նե­րում, ան­գամ հաշ­վի առ­նե­լով տն­տե­սա­գի­տու­թյան ինս­տի­տու­ցիոնալ ուղ­ղու­թյու­նը, չի հա­ջող­վում լիար­ժեք կեր­պով պար­զել ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի ձևա­վոր­ման և զար­գաց­ման կա­ռու­ցա­կար­գե­րը և գոր­ծոն­նե­րը: Ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի կրող­նե­րն ան­հատ­ներն են, ընդ որում՝ ան­հատ­նե­րի ներգ­րավ­ման և պահ­պան­ման ար­ժե­քային նոր­մա­տիվ կար­գա­վո­րու­մը չի կա­րող իրա­կա­նաց­վել միայն տն­տե­սա­գի­տա­կան գոր­ծոն­նե­րի հի­ման վրա, ին­չը նշում են իրենք՝ տն­տե­սա­գետ­նե­րը՝ փոր­ձե­լով տնտե­սա­գի­տա­կան սո­ցիոլո­գիայի շր­ջա­նակ­նե­րում ու­սում­նա­սի­րել ին­տե­լեկ­տու­ալ նե­րու­ժի զար­գաց­ման հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը՝ որ­պես հա­սա­րա­կու­թյան կար­ևո­րա­գույն բնու­թագ­իր:

Հոդվածը ներկայացվել է տպագրության 02.04.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 03.05.2019թ.:


ԼՈՐԵՆՑՈ ՉԵՐՈՒԲԻՆԻ

Սբ. Կաթրինսի (Կանադա) Բրոքի համալսարանի պրոֆեսոր


ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵՂԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՏՎԱԾ  ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեղաբնակ ուսանողների ակադեմիական հաջողությունները հատկապես մտահո­գիչ են Օնտարիոյում (Կանադա), Միացյալ Նահանգներում և այլուր։ Համաձայն Կանադայի Օնտա­րիո նահանգում կրթության նախարարության քաղաքականության (OME) 2007թ-ի  փաս­տա­թղթի, Օնտարիոյի առաջին բնիկների՝ մետիսների և ինուիտ­ների կրթության քաղաքականության շրջանակներում անդրադարձ կատարվեց հան­րային կրթության մեջ տեղաբնակների և ոչ տեղաբնակների ձեռքբերումների բացին։ Շրջանա­­կը մատնանշում է, որ տեղաբնակ ուսանողները նախապատվությունը տա­լիս են իմացաբանական կրթությանը:

Այս ուսումնասիրությունը մեկնաբանում է Հյուսիսային Օնտարիոյի հանրային ֆինան­սավորվող դպրոցների տեղաբնակ ուսանողների ընկալումները և փորձառու­թյուն­­ները՝ Օնտարիոյի կրթության նախարարության քաղաքականության շրջանակ­ների նպատակների համատեքստում: Երկարաժամկետ որակական ուսումնասիրու­թյան արդյունքները ներառում է երկու հարթություն «Դպրոցներ՝ որպես սոցիալակա­նաց­ման տարածքներ» և «Դպրոցներ սկզբունքային գործողություններով և փոփոխու­թյու­նով»: Հոդվածում լուսաբանվում է տեղաբնակ ուսանողների ներուժը, որը նախ աճում է իրենց անհատական և կոլեկտիվ ինքնության պատկերացումներում և հետո լու­ծում հանրային կրթության հետ կապված խնդիրներ: Ուսումնասիրության արդյունք­ները ցույց են տալիս, որ որոշ տեղաբնիկ ուսանողներ բախվում են դպրո­ցա­կան պրակտիկայի և հարաբերությունների գործընթացում տարբեր անարդարու­թյունների, միաժամանակ գտնելով, որ շատ սահմանափակ հնարավորություններ ունեն փոփոխություններ կատարելու համար։

Հոդվածը ներկայացվել է տպագրության 20.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 17.04.2019թ.:


ՀՏԴ 616

Ա­ՐԱՅԻԿ ՖԻՐՅԱՆ

Խ. Աբո­վյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րան,
հայ­ցորդ­


ԱՐ­ՑԱ­ԽԱ­ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶ­ԳԱՅԻՆ ԻՆՔ­ՆԱ­ԳԻ­ՏԱԿ­ՑՈՒԹՅԱՆ

­ՍՈ­ՑԻԱԼ-ՀՈ­ԳԵ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ՆԿԱ­ՐԱ­ԳԻ­ՐԸ

­Հա­մա­ռո­տա­գիր

­Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է ար­ցա­խա­հա­յու­թյան ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյան սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան նկա­րա­գի­րը: Քն­նարկ­վում են որոշ գրա­վոր վկա­յու­թյուն­ներ, որոնք նկա­րագ­րում են ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Ներ­կա­յաց­ված են Ար­ցա­խի հիմ­նախնդ­րի ներ­կա վի­ճա­կի վե­րա­բե­րյալ ներ­պե­տա­կան և մի­ջազ­գային պատ­կե­րա­ցում­նե­րի դի­նա­մի­կան և այդ պատ­կե­րա­ցում­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը ար­ցա­խա­հա­յու­թյան ազգային ինք­նա­գի­տակ­ցու­թյան զար­գաց­ման վրա: Դի­տարկ­վում են նաև ազգային ինք­նա­գի­տակ­ցու­թյան դրս­ևոր­ման որոշ գոր­ծոն­նե­րը ներ­կայիս ար­ցախյան հա­սա­րա­կու­թյու­նում:  

Հան­գու­ցային բա­ռեր և ար­տա­հայ­տու­թյուն­ներ՝ ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյուն, նույ­նա­կա­նու­թյուն, կոն­սո­լի­դա­ցիա, սո­ցիալա­կան պա­հանջ­մունք­

Հոդվածը ներկայացվել է տպագրության 25.01.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 23.04.2019թ.:


ՕԼԳԱ ՉՈՒՊՐԻՍ

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ՎԱՐՉԱԿԱՆԴԵԼԻԿՏԱՅԻՆ ՍԱՆԿՑԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Իրավական պետությունում վարչական պատժի նշանակությունը ոչ միայն պատժիչ գործառույթ իրականացնելն է, այլև իրավաբանական անձանց և մարդու իրավունքների ճանաչման, պահպանման և պաշտպանության երաշխավոր լի­նելը:

Հասարակության և պետության, նաև անհատի շահերի ներդաշնակության և ռացիոնալ համադրության հասնելու նպատակով՝ օրենսդիրը իրավունքի բովանդա­կության հասկացության սահմանման հետ միասին նախատեսում է վարչական պատիժներ, ինչպես նաև այդ պատիժների սահմանափակումների սահմանները:

Հոդվածը ներկայացվել է տպագրության 12.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 17.04.2019թ.:


ՀՏԴ 37

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Կենսաբանական գիտությունների թեկնածու

ԱՆԱՀԻՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կենսաբանական գիտությունների թեկնածու


ԲԱՑ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄՈԴԵԼԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԷԹՆՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎ

Համառոտագիր

Հոդվածը միտված է գյուղական համայնքներում կրթության որակի և հեղինակության բարձրացմանը: Այն բացահայտում է բաց ագրարային դպրոցի մոդելի  համակարգային բաղադրիչները: Մոդելը հնարավորություն է ստեղծում ազգային մշակութային ավանդույթներն ու արժեքները պահպանել և փոխանցել սերունդներին գյուղական համայնքներում: Միևնույն ժամանակ կապ է հաստատվում ավագ և կրտսեր սերունդների միջև՝ հնարավորություն ստեղծելով միմյանց փոխանցելու գիտելիքները և հմտությունները՝ ապահո­վելով կրթություն ողջ կյանքի ընթացքում: Հոդվածը համահունչ է նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման Օրակարգ 2030 փաստաթղթում ներառված կայուն զարգացման 17 նպատակներին:

«Բաց ագրարային դպրոցի» առաքելության իրականացման համար հստակեցվել են նպատակները, խնդիրները, ռեսուրսները, մեթոդները, գործառույթները  և արդյունքները:

Հանգուցային բառեր և արտահայտություններ՝ գյուղական համայնք, էթնո-մշակութային սովորույթներ, բաց ագրարային դպրոցի մոդել, կրթություն ողջ կյանքի ընթացքում, ագրոբիզնես

Հոդվածը ներկայացվել է տպագրության 27.03.2019թ., ուղարկվել է գրախոսության 10.04.2019թ., հանձնվել է տպագրության 17.04.2019թ.: