Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը
Հղումներ


 


 


 

 


Կաճառ գիտական պարբերական 2020, I

ԿԱՃԱՌ
ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
I, 2020
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից

 

ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆ
սննդագիտության դոկտոր (Իտալիա)
ՍԵԴԱ ՍՏԵՓԱՆԱՆ
շրջակա միջավայրի մագիստրոս
ՄԵԼԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ
տեխնիկական գիտությունների թեկնածու
 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՏԱՐՐԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾՈՐԱԿԻ ՋՐԻ ԵՎ ՍԵՎ ՍՈՒՐՃԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ


Համառոտագիր
Սույն հետազոտության նպատակն է գնահատել Երևանում ծորակի ջրի և սև սուրճի սպառման միջոցով հավանական թունավոր տարրերի (Pb, As, Cd, Hg, Mo, Cu, Fe) ոչ քաղցկեղածին և քաղցկեղածին ռիսկը: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրված տարրերի օրական ընդունման հաշվարկված չափաքանակի և ոչ քաղցկեղածին ռիսկի արժեքները չեն գերազանցում սահմանված թույլարտրելի շեմը: Այնուամենայնիվ, սև սուրճի սպառման դեպքում կապարի քաղցկեղածին ռիսկը գերազանցել է 1x10-6 շեմը:
Բանալի բառեր և բառակապակցություններ ջուր, սուրճ, հետքի տարր, գնահատված ամենօրյա ընդունում, ռիսկ:


ՂԱԶԱՐ ԳԱԼՈՅԱՆ
երկրաբանական գիտությունների թեկնածու
տիեզերքի մասին գիտությունների (Ֆրանսիա)


ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ԿԵՂԵՎ, ԹԵ ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂ. ՄԱԳՄԱՏԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻ ԴԱԼԻ ԳԵՏԻ ՀՈՎՏԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ


Համառոտագիր
Աշխատանքի նպատակն է հստակություն մտցնել Սևանի օֆիոլիտային համալիրի Դալի գետահովտի տեղամասում առկա հրաբխամագմատիկ առաջացումների տեղադրման հերթականության սանդղակում՝ դիտարկելով ապարառաջացման պրոցեսը տարբեր երկրադինամիկ իրավիճակներում։ Ներկայացվում են նոր փաստեր, որոնք մատնանշում են բարձավոր լավաների բազմազանությունը և տարահասակությունը։ Պլագիոգրանիտների նոր U-Pb հասակի հիման վրա (~172 Ma) «գծվում» է նոր սահմանը մինչինտրուզիվ և հետինտրուզիվ բազալտների միջև։ Ըստ այդմ, ստորին լավաները կարող են ունենալ ավելի հին հասակ՝ առնվազն միջին յուրայի սկիզբ, մինչդեռ վերին լավաները վերին յուրա-ստորին կավճի հասակի են։ Ենթադրվում է ստորին սերիան կտրող բազմաթիվ ռիոլիտային մարմինների գենետիկ կապը բուն պլագիոգրանիտային ինտրուզիայի հետ։ Պարզվում է, որ մագմային համալիրը բաղկացած է ինչպես բուն օվկիանոսային, այնպես էլ կղզաղեղային ծագման միավորներից՝ բարդ փոխհարաբերությամբ։
Բանալի բառեր և բառակապակցություններ Սևանի օֆիոլիտներ, Դալիի տեղամաս, մագմատիզմ, պլագիոգրանիտ,U-Pb հասակ,  բարձավոր լավաներ:


ՀՐԱՆՏ ՂԱՐԱԲԵԿՅԱՆ
կենսաբանական գիտությունների թեկնածու
ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
 

ԼԱԹԵՐԱԼ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԴԻՖՈՒԶԻԱՆ POPC/SOPC/SAPE/POPE ԽԱՌԸ ԵՐԿՇԵՐՏՈՒՄ. ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

Համառոտագիր
Մենք իրականացրել ենք POPC / SOPC / SAPE / POPE խառը լիպիդային համակարգի մոդելավորում մոլեկուլային դինամիկայի մեթոդով (40նվ): Ուսումնասիրվել են լիպիդային մոլեկուլների դիֆուզիոն հատկությունները: Գնահատվել են համապատասխան դիֆուզիոն գործակիցները, և ստացվել է բավականին լավ համընկում փորձարարական տվյալների հետ:
Բանալի բառեր և բառակապակցություններ լիպիդներ, մոլեկուլային դինամիկա, դիֆուզիոն գործակիցներ, խոլիններ, , ֆոսֆոլիպիդներ:


ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու,  դոցենտ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԱՐԴԻ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ. ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

 

Համառոտագիր
Ժողովրդավարական համակարգում հանրային կարծիքն է կերտում իրականությունը, ուստի հանրային կապերի (Public Relations) մասնագետների դերը ժամանակակից աշխարհի բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մշակույթ, պետականից՝ մասնավոր, անգնահատելի է։ «Հանրային կապեր» մասնագիտությունն ուղղակիորեն կապված է երկրի ժողովրդավարության մակարդակից։ Եթե Արևմուտքում հանրային կապերն ընկալվում է որպես կայացած (թեպետ կենդանի և օրեցօր փոփոխվող) մասնագիտություն, Հայաստանի Հանրապետությունում այն գտնվում է իր կայացման և զարգացման փուլում։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ փոխվել են նաև հանրության ուշադրությունը հրավիրելու գործիքներն ու հնարքները:
Բանալի բառեր և բառակապակցություններ հանրային կապեր, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաններ, PR գործիքներ, PR տեխնոլոգիաներ, մամուլի քարտուղար, հանրային կապերի մասնագետ, հաղորդակցության կառավարում, գերատեսչական PR, թիրախային լսարան:


ԱՐԱՅԻԿ ՖԻՐՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայցորդ

 

ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Համառոտագիր
Սույն աշխատանքում առանձնացվել են հոգեբանական պաշտպանության հետևյալ բաղադրիչները՝ արտամղումը, իրականության ժխտումը, տեղափոխումը, կոմպենսացիան, ռեակտիվ կազմավորումը, պրոյեկցիան, ռացիոնալիզացիան և ռեգրեսիան: Փորձարարական հետազոտությունը անցկացվել է՝ ապացուցելու համար այն գիտական վարկածը, որ Արցախի բնակչության շրջանում հոգեբանական պաշտպանության մեխանիզմներից առավել արտահայտված են կոմպենսացիան, ռացիոնալիզացիան, պրոյեկցիան և արտամղումը: Էմպիրիկ հետազոտությունն անցկացվել է Ռ. Պլուտչիկի «Կյանքի ոճերի ինդեքս»-ի մեթոդական գործիքակազմի, համեմատական SPSS վերլուծության, հարցազրույցի և դիտման մեթոդների միջոցով:
Բանալի բառեր և բառակապակցություններ պաշտպանության մեխանիզմներ, Արցախի բնակչություն, տարիքային խմբեր, տոկոսային ցուցանիշներ, կոմպենսացիա, ռացիոնալիզացիա:


ԱՐՈՒՍՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

 

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

 

Համառոտագիր
Սույն հոդվածում քննարկվում է Ամերիկյան անկյունների միջոցով կազմակերպվող լեզուների իմացության համաեվրոպական համակարգի Բ1 մակարդակի «Գործարար անգլերեն» բաց հասանելիության առցանց դասընթացի վարման փորձը Հայաստանում։ Առանձնացվել են որոշ կառուցակարգեր, որոնք անհրաժեշտ են արդյունավետ առցանց դասավանդման և ուսումնառության համար, սահմանվել են չափանիշներ՝ կապված դասընթացներին մասնակցելու ցուցանիշի, ինչպես նաև դասընթացի եռամսյա տևողության ընթացքում բաց հասանելիության առցանց դասընթացի մասնակիցներին մոտիվացնելու վերաբերյալ:
Բանալի բառեր և բառակապակցություններ հեռավար կրթություն, հեռավար ուսուցում և դասավանդում, հեռավար կրթության արդյունավետություն, արդյունավետ հետադարձ կապ, ուսուցման և դասավանդման անհատականացում:


ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ՆԱԶԻՆԵ ԽԱԼԱՖՅԱՆ
մարդու իրավունքների մագիստրոս
 

ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

 

Համառոտագիր
Հոդվածը նվիրված է գիտության շուկայում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորանտուրայի արդյունավետ կառավարման խնդիրներին: Ներմուծված է գիտության շուկայի հասկացությունը, բերված են դրա բնութագրիչները: Մշակված է դոկտորանտուրայում գիտական հետազոտության արդյունքների ներդրման ակտիվացման մեխանիզմ: Հոդվածում քննարկվում է առաջարկի և պահանջարկի ներդաշնակության խնդիրները դոկտորանտուրայում՝ հիմնված Զալցբուրգյան սկզբունքների վրա: Հայաստանում դոկտորանտուրայի արդյունավետ կառավարման և ֆինանսական կայունության ապահովման համար առաջարկվում է ներդնել հետազոտողի անհատական ֆինանսական պլան:
Բանալի բառեր և բառակապակցություններ դոկտորանտուրայի կառավարում, գիտության շուկա, ասպիրանտ, Զալցբուրգյան սկզբունքներ, կրթության ֆինանսական պլան:


ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ
հոգեբանական գիտությունների թեկնածու

 

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿՈԳՆԻՏԻՎ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՌԵՖԼԵՔԻԱՅԻ ՎՐԱ

 

 

Համառոտագիր
Հոդվածում ներկայացված են ճանաչողական գործառույթների ուսումնասիրության արդյունքները՝ Նյարդահոգեբանական կարգավիճակի գնահատման կրկնվող թեստի օգնությամբ (RBANS; Randolph, 1998), որն ունի ընդարձակ նորմատիվային տվյալներ, և որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ճանաչողական այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են անմիջական և հետաձգված հիշողությունը, տեսա-տարածական ընկալումը, ուշադրությունը, լեզվական ճկունությունը: Ինքնառեֆլեքսիան հնարավորություն է տալիս գնահատել մարդու որակներն ու ռեսուրսները, ուստի՝ մենք ուսումնասիրել ենք շիզոֆրենիա ունեցող հիվանդների ճանաչողական գործընթացների և ինքնառեֆլեքսիայի միջև կապը: Շիզոֆրենիա ունեցող հիվանդների (n1=46) ինքնառեֆլեքսիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մասնակիցների միայն 24%-ն ունի բարձր ցուցանիշներ, ի տարբերություն ստուգիչ խմբի (n2=46)` 74%, հիմնական խմբի 35%-ը ցածր ցուցանիշներ ունի՝ ի տարբերություն առողջ մասնակիցների (4%): Մենք կարող ենք եզրակացնել, որ շիզոֆրենիա ունեցող հիվանդների ինքնաճանաչումը բավական թույլ է կամ խաթարված, նրանք դժվարանում են ճանաչել իրենց անձնային որակները: Փիրսոնի և Սփիրմանի կորելյացիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնառեֆլեքսիայի ցածր մակարդակը կապված է անմիջական հիշողության (r=-.357, p<0.01) և հետաձգված հիշողության (r=-.428, p<0.005), ուշադրության (r=-.426, p<0.005), լեզվական ճկունության (r=-.422), p<0.005) ցածր մակարդակի հետ: Շիզոֆրենիկ հիվանդների վատթարացած ինքնառեֆլեքսիան կապված է հիշողության, ուշադրության և խոսքի վատթարացումների հետ:
Բանալի բառեր և բառակապակցություններ պարանոիդ շիզոֆրենիա, ճանաչողական խանգարում, ինքնազսպում:


ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆ
հոգեբանության մագիստրոս

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՈՄԻԱՅԻ ԷԹՆՈՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

 

Համառոտագիր
Հոդվածը նվիրված է կոնֆլիկտների հաղթահարման գործում սոցիալական անոմիայի էթնոհոգեբանական առանձնահատկությունների վերլուծական ուսումնասիրությանը:
Հոդվածում ամփոփվում է մեր կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են Երևանի և Բագրավանի ուսումնական հաստատություններում 40 ներկայացուցիչների՝ 30-ից 69 տարեկան 6 տղամարդու և 34 կնոջ շրջանում: Ուսումնասիրությունը նպատակ է՝  պարզել սոցիալական անոմիայի պայմաններում անձի էթնո-հոգեբանական առանձնահատկությունները և ապացուցել այն վարկածը, որ սոցիալական անոմիայի պայմաներում անձի և հասարակության միջև առաջանում է անջրպետ, որի հետևանքով ՝ կենսական կարևոր խնդիրների լուծման դժվարության արդյունքում անձի մոտ բարձրանում է կոնֆլիկտի նախատրամադրվածությունը՝ կոնֆլիկտայինությունը, իսկ կոնֆլիկտները լուծվում են՝ ելնելով էթնիկական պատկանելիությունից:
Բանալի բառեր և բառակապակցություններ՝ էթնիկ նույնականացում, կոնֆլիկտ, էթնոհոգեբանական առանձնահատկություններ, նախատրամադրություն կոնֆլիկտին, Էթնիկ աֆֆիլիացիա, Էթնոիգիլիզմ, Էթնիկական անտարբերություն, դրական էթնիկական նույնականացում, Էթնոէգոիզմ, Էթնոմեկուսացում:


ԼԵՎՈՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության  ինստիտուտի ասպիրանտ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Համառոտագիր
Շուկայական տնտեսության պայմաններում ներդրումային գործընթացն իրականացվում է  ներդրումային շուկայի միջոցով, որը բարդ և բազմաշերտ տնտեսական կարգ (կատեգորիա) է։ Ներդրումային շուկայի մեխանիզմի  միջոցով ապահովվում է ներդրումների շրջապտույտը, ինչի ընթացքում ներդրումային ռեսուրսները վերածվում են նոր ներդրումային ձևերի, որոնք էլ սահմանում են կապիտալի արժեքի հետագա աճը: Ներդրումային շուկան կարող է դիտարկվել որպես ներդրումային գործունեության սուբյեկտների փոխազդեցության յուրահատուկ ձև, որը ներառում է  ներդրումային պահանջարկն ու առաջարկը: Այն բնութագրվում է պահանջարկի, առաջարկի, գների մակարդակի, մրցակցության և վաճառքի ծավալների որոշակի հարաբերակցությամբ:
Բանալի բառեր և բառակապակցություններ շուկայական ինստիտուտ, ներդրումային շուկա, ներդրումների շրջապտույտ, առաջարկ և պահանջարկ, շուկայական հավասարակաշռություն:


ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբանական գիտությունների թեկնածու

 

ԱՆՁԻ ԻՆՖՈԴԵՄԻԿ ԵՍ-ԿԵՐՊԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Համառոտագիր
Հոդվածում ներկայացված են անձի Ես-կերպարի ձևավորման մեխանիզմների որոշ առանձնահատկություններ: Հակիրճ լուսաբանվում է ինֆոդեմիայի սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության հիմնախնդիրը: Հատուկ ուշադրություն է դարձվում արժեքային կողմնորոշումներին՝ անձի ինֆոդեմիկ Ես-կերպարի ձևավորման տեսանկյունից: Ներկայացվում են սոցիալականացման դերը և նշանակությունը անձի արժեքային համակարգի ձևավորման համատեքստում: Քննարկվում են սոցիալ-հոգեբանական մեխանիզմների հիմնական գործառույթները, որոնք կարևորություն են ներկայացնում սոցիալապես նշանավորվող վարքագծի ամրակայման տեսանկյունից: Ներկայացված են նաև անձի ինֆոդեմիկ Ես-կերպարի ձևավորման միջոցների բացահայտմանն ուղղված փորձարարական հետազոտության ընթացքն ու արդյունքները:
Բառեր և բառակապակցություններ ես-կերպար, ինֆոդեմիա, մարգինալ սոցիալականացում, կիբեռ սոցիալականացում, վարքագիծ, կիբեռ հաղորդակցում, ինքնաիրացում: