ԿԱՃԱՌ
ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
II, 2020
Երաշխավորվել է տպագրության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի կողմից
ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
կենսաբանական գիտությունների թեկնածու
ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԹԵՂԻ ԾԱՌԱՏԵՍԱԿԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ(ՀԱՅԱՍՏԱՆ)
Համառոտագիր
Այս հետազոտության նպատակն է Երևանի ամենատարածված ծառատեսակներից մեկի` թեղի տերևաշատի էկոլոգիական գնահատումը և տերևներում պարունակվող որոշ ծանր մետաղների պարունակության ուսումնասիրությունը: Գնահատվել է ծառերի վիճակը և որոշվել տերևներում մետաղների պարունակությունը ատոմաաբսորբցիոն եղանակով։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ, բույսերի 65.4%-ը գտնվում է անմխիթար վիճակում և վարակված է վնասատուներով: Այնուամենայնիվ թեղին օժտված է շրջակա միջավայրից մետաղներ՝ հատկապես Mo, Hg և Cu կլանելու հատկությամբ: Բացահայտվել է, որ Երևանի փողոցներում թեղու կանաչ տարածքները թարմացման և սանիտարական խնամքի կարիք ունեն: Հետազոտության արդյունքները ներկայացվել են քաղաքապետարան` դրանց բարելավմանն ուղղված հետագա միջոցառումների մշակման համար:
Բանալի բառեր և բառակապակցություններ Թեղի տերևաշատ, ծանր մետաղներ, աղտոտում, էկոլոգիական գնահատական:
ԼՈՒԻԶԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայ-ռուսական համալսարան ասպիրանտ
ՍՈՖԻ ԱՃԵՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ կրտսեր գիտաշխատող
ՌՈՔՍԱՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
կենսաբանական գիտությունների թեկնածու
ՕՔՍԻԴԱՏԻՎ ՍԹՐԵՍԻ ԵՎ ՍՈՒՊԵՐՕՔՍԻԴԴԻՍՄՈՒՏԱԶԻ ԴԵՐԸ ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Համառոտագիր
Շիզոֆրենիան հոգեկան ծանր հիվանդություն է՝ մասնակիորեն նկարագրված պաթոգենեզով: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հոգեկան հիվանդությամբ տառապողները՝ մասնավորապես շիզոֆրենիայով հիվանդներն ունեն օքսիդատիվ սթրեսի խաթարումներ։ Այնուամենայնիվ շիզոֆրենիայի ժամանակ այս համակարգի ֆերմենտների մակարդակների և ակտիվության փոփոխության բնույթի վերաբերյալ տվյալները դեռևս հակասական են: Սույն աշխատանքի նպատակն է գնահատել շիզոֆրենիայով հիվանդների մոտ հակաօքսիդանտային համակարգի սուպերօքսիդդիսմուտազ ֆերմենտի ակտիվությունը։
Բանալի բառեր և բառակապակցություններ շիզոֆրենիա, օքսիդատիվ սթրես, սուպերօքսիդդիսմուտազ, ֆերմենտային ակտիվություն:
ՍԵՐԳԵՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու
ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԵՐՋԱՆԻԿ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածու
ՋԵՐՄԱՄՇԱԿՄԱՄԲ ԽԹԱՆՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ YBa2Cu3OX ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԳԵՐՀԱՂՈՐԴԻՉՆԵՐՈՒՄ
Համառոտագիր
Ուսումնասիրվել է էլեկտրատրանսպորտային հատկությունների ժամանակային էվոլյուցիան YBa2Cu3Ox բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ բազմաբյուրեղներում հեղուկ ազոտի ջերմաստիճանում՝հաշվի առնելով (ելնելով) տեսակարար դիմադրության տրանսպորտային հոսանքից կախվածությունը 0.1÷300 mA միջակայքում: Հաստատվել է, որ ինչպես գերհաղորդիչ վիճակի անցման սկզբի Tcon ջերմաստիճանը, այնպես էլ տեսակարար դիմադրությունը՝ r(78K) ջերմամշակումից հետո անցած 2 տարվա ընթացքում ժամանակից կախված դրսևորում են ոչ մոնոտոն վարքագիծ, և ոչ միշտ են ընթանում համափուլ: Պարզվել է, որ այդ ընթացքում նմուշում դիտվել է տրանսպորտային հոսանքի մագնիսական դաշտով պայմանավորված դրական մագնիսադիմադրության: Սակայն ջերմամշակումից մեկ տարի անց, հոսանքների 22 mA Բանալի բառեր և բառակապակցություններ բարձրջերմաստիճանային գերհաղոդիչ (ԲՋԳՀ), գերհաղորդչային (ԳՀ) անցում, ԳՀ անցման սկզբի ջերմաստիճան (ΤCon), տեսակարար դիմադրություն, մագնիսադիմադրություն:
ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող
ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համառոտագիր
Հոդվածում ներկայացվում են շախմատ դասավանդելու «լավագույն փորձ» ունեցող ուսուցիչների քննադատական մտածողության և դրա բաղադրիչների առկա մակարդակը, աշխատանքային մոտիվացիայի մակարդակը: Հետազոտության հիմքում ընկած են «Քննադատական մտածողության» հարցարանը (հեղինակային մշակում) և Ֆ.Հերցբերգի «Մոտիվացիոն կառուցվածքի թեստ»-ի արդյունքների վերլուծությունը։ Հետազոտական տվյալներից պարզ է դառնում, որ «Քննադատական մտածողության» հարցարանը կիրառելիս հետազոտվող 45 շախմատի ուսուցիչների 62 %-ն առավելապես դրսևորել է քննադատական մտածողություն: Ֆ. Հերցբերգի մոտիվացիոն կառուցվածքի թեստը կիրառելիս հետազոտվող 45 շախմատի ուսուցիչների 75 %-ի դեպքում աշխատանքային գործունեության ընթացքում գերիշխել են ներքին, իսկ 25 %-ի դեպքում՝ արտաքին մոտիվները։
Բանալի բառեր և բառակապակցություններ «Շախմատ» ուսումնական առարկա, քննադատական մտածողություն, մոտիվացիա, հմտություններ։
ԲԵՆԻԿ ՅԵՐԻԲԵԿՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
«ՖԵՅՔ»-ԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Համառոտագիր
Ներկա ժամանակահատվածը ստիպում է մեզ բախվել բազմաթիվ անորոշությունների և մարտահրավերների, որոնք նախկինում մենք չենք ունեցել: Տեղեկատվական հոսքը, որը մենք ստանում ենք, անհրաժեշտություն ունի վերամշակման և գրագետ օգտագործման: Հաշվի առնելով, որ սոցիալական ցանցերում և կայքերում մեր օրերում չափազանց շատ են մանիպուլյատիվ տեղեկությունները՝ անհրաժեշտ է լինել զգույշ և ուշադիր: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանանում «ֆեյք»-ային տեղեկատվությունը: Վերջինս, համակցվելով համապատասխան հռետորաբանության հետ, լուրջ միջոց է դառնում հանրային գիտակցության վրա ներազդելու տեսանկյունից: Կորոնավարակի թեման սրա վառ ապացույցն է: Հոդվածում դիտարկվում է կորոնավարակի վերաբերյալ մանիպուլյատիվ տեղեկատվական գործընթացը: Ներկայացվում է նաև մարդկային և հասարակական գիտակցության վրա ազդեցության գործընթացը, ինչպես նաև այն, թե վարքային ինչ ռեակցիաներ կարող են առաջանալ այդ ազդեցությամբ:
Բանալի բառեր և բառակապակցություններ տեղեկատվական հոսք, սոցիալական ցանցեր, կորոնավարակ, մանիպուլյատիվ տեղեկատվություն, հասարակական գիտակցություն, վարքային ռեակցիաներ:
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Համառոտագիր
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը բավական եզակի է իր բնույթով, և դժվար է կանխատեսել դրա հնարավոր խորությունը: Աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները փորձել են և շարունակում են փորձել գտնել ճիշտ հավասարակշռություն՝ մարդկային կյանքերի և ազգային տնտեսությունները փրկելու միջև: Ներկայիս տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ամենակարևոր միջոցը տնտեսության մեջ բավարար իրացվելիության ներարկումն է, ինչը կօգնի խուսափել ինչպես առաջարկի, այնպես էլ համախառն պահանջարկի կտրուկ անկումից. հակառակ դեպքում տնտեսությունն անխուսափելիորեն կհայտնվի անկման երկարատև ժամանակահատվածում: Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը մշակեց և իրականացրեց հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ, որոնք աչքի չընկան բարձր արդյունավետությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներին ուղղված ոչ մեծ հատկացումների, ինչպես նաև դրանց շահառուների ոչ շատ լայն շրջանակի պատճառով: Covid-19-ի պատճառած տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու և պետական հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար հոդվածում ներկայացվում են հակաճգնաժամային միջոցառումների հիմնական ուղղությունների ընտրության հստակ չափորոշիչներ, որոնք կարող են կիրառվել ներկայիս և հետագա ճգնաժամերը հաղթահարելուն ուղղված հակաճգնաժամային քաղաքականության մշակման ժամանակ:
Բանալի բառեր և բառակապակցություններ տնտեսական ճգնաժամ, կորոնավիրուսային համավարակ, ֆինանսական աջակցություն, կառավարություն, հակաճգնաժամային միջոցառումներ:
ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբանական գիտությունների թեկնածու
ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Համառոտագիր
Այս հոդվածում բացահայտվում են անձի ինքնության ուսումնասիրության մեթոդաբանական որոշ մոտեցումներ: Անձի ինքնության հարցադրումները քննարկվում են շրջապատող աշխարհի հետ անձի նույնականացման համատեքստում: Ուստի՝ դրանք ունեն գիտական և կիրառական մեծ նշանակություն: Անձի ինքնության ֆենոմենը հանդես է գալիս որպես անհատի ինտեգրման, ինքնակազմակերպման և սոցիալ-հոգեբանական զարգացման հզոր լծակ (Лебедева, 1996, с. 25-26): Անդրադառնալով անձի ինքնության սոցիալ-հոգեբանական մանրամասներին՝ վեր են հանվում անձի կրոնական և էթնիկական Ես-պատկերները հետազոտելու բազմաթիվ խնդիրներ: Հատուկ ընդգծված են ուսումնասիրության սեմանտիկ զուգահեռները:
Բանալի բառեր և բառակապակցություններ ինքնություն, նշանային համակարգ, Ես-պատկեր, էթնիկական ինքնություն, կրոնական ինքնություն:
ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ
տեխնիկական գիտությունների թեկնածու
ՀՐԱՉՅԱ ԱՍՑԱՏՐՅԱՆ
տեխնիկական գիտությունների թեկնածու
ՄԱԹԵՈՒԶ ՄԱԹԵԼԱ
Կենսաբանական օրգանական քիմիայի ինստիտուտի Պոզնանի գերհամակարգչային և
ցանցային կենտրոն, Լեհաստանի գիտությունների ակադեմիա հետազոտող
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Համառոտագիր
Հայաստանի գրադարանների ավտոմատացման և համակարգչայնացման պատմությունը բոլորեց իր 30 տարին, ժամանակաշրջան՝ լի բազում նվաճումներով, նաև ձախողումներով, ինչպես նաև ժամանակ՝ միջազգային համագործակցության նոր հորիզոններ բացահայտելու համար: Այս ժամանակահատվածում Հայաստանը տնտեսության կենտրոնացված կառավարման համակարգից անցում կատարեց շուկայական տնտեսության: Գրադարանները նույնպես գտնվում են վերականգնման և արմատական վերակառուցման գործընթացում: Հոդվածում ներկայացվում է գրադարանների ավտոմատացման ոլորտում առկա իրավիճակը Հայաստանում, նկարագրվում են թվանշայնացման դժվարին ճանապարհին գրադարանային համայնքի առջև ծառացած մարտահրավերները և թվանշայնացման զարգացումը: Բնութագրվում է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գործունեությունը ՏՀՏ նորարարական տեխնոլոգիաների ներդրման և հետազոտական-փորձարարական արդյունքների ներկայացման ուղղությամբ` թվանշայնացումը խթանելու և վտանգված տպագիր նյութերի երկարաժամկետ պահպանությունը կազմակերպելու համար:
Բանալի բառեր և բառակապակցություններ թվային գրադարաններ, մշակութային ժառանգություն, զանգվածային թվայնացում, պահպանություն: