Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը
Հղումներ


 


 


 

 

Հրավիրում ենք հեղինակների


«Կաճառ» գիտական պարբերականի հարգարժա՛ն հեղինակներ

«Կաճառ» գիտական պարբերականի խմբագրակազմը հրավիրում է կրթության և գիտության հիմնախնդիրներով մտահոգ հեղինակների՝ տպագրելու իրենց գիտական հոդվածները:


Խմբագրակազմն ընդունում է միայն նախկինում չհրատարակված բարձրորակ գիտական հոդվածներ՝ բացառապես անգլերենով: Հոդվածի ամփոփումները  յուրաքանչյուր լեզվով (անգլերեն, հայերեն, ռուսերեն) անհրաժեշտ է ներկայացնել մեկական էջի սահմաններում:

Ներկայացվող գիտական հոդվածը պետք է լինի արդիական, ունենա նորույթ, արտացոլի առաջադրված խնդիրը, հետազոտության մեթոդներն ու գործիքակազմը, նկարագրի հետազոտության հիմնական արդյունքները և եզրահանգումները, ինչպես նաև համապատասխանի հրատարակվելիք հոդվածների նկատմամբ առաջադրված տեխնիկական պահանջներին և ձևավորման սահմանված կանոններին:

Ձեռագիր աշխատանքներն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում և հրատարակվում են ըստ ընդհանուր հերթականության: Ներկայացված բոլոր աշխատանքերը գրախոսվում են:

Խմբագրական խորհուրդն իրավասու է մերժել ներկայացված հոդվածը հեղինակի կողմից հրատարակչական էթիկայի խախտման դեպքում:

Գիտական հոդվածի տեքստը, նկարները և այլ նյութերը պետք է ուղարկել խմբագրություն էլեկտրոնային տարբերակով՝ Microsoft Office Word ծրագրով, հանդեսի խմբագրակազմի էլեկտրոնային հասցեին` katchar@isec.am.

Հեղինակները պատասխանատու են տրամադրված տեղեկատվության ճշգրտության համար:



ՀՈԴՎԱԾԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ «ԿԱՃԱՌ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ